Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հենո ջան, ցավոք, երեկ քեզ, մեզ ու քո թիմին հաղթանակի հասնել չհաջողվեց, սակայն քո աստղը մշտապես փայլել ու փայլելու է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երբեք Ինտեր չեմ համակրել, ավելին` 30 տարի է Յուվենտուսի անդավաճան երկրպագու եմ: Բոլոր լավ ու վատ ժամանակներում` նույնիսկ այն ժամանակ, երբ Յուվեին անարդարացիորեն տեղափոխեցին սերիա բ:
Երեկ, ինչպես շատ հայեր, մտքերով ու ցանկություններով Ինտերի հետ էի, որովհետև մեզ բոլորիս համար հպարտության անսպառ աղբյուր դարձած Հենոյի հաղթանակի հարցն էր:
Հենոն պարզապես մարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, նա մեր դեմքն է աշխարհում, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին:
Հենոն զտարյուն հայի տեսակ է` իր բնավորությամբ, իր կերպարով, կեցվածքով, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու հոգատարությամբ:
Հենո ջան, ցավոք, երեկ քեզ, մեզ ու քո թիմին հաղթանակի հասնել չհաջողվեց, սակայն կյանքն է այդպիսին` վերելքներով/վայրէջքներով, սակայն քո աստղը մշտապես փայլել ու փայլելու է ու դու միշտ մեզ համար մնալու ես որպես կարգին մարդու տեսակ, ով ներսում, դրսում և ամենուրեք պաշտպանել ու պաշտպանելու է հայի դեմքն ու տեսակը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մխիթարյանի ներկայացրած իտալական «Ինտերը» 0։5 հաշվով զիջեց ֆրանսիական ՊՍԺ-ին