Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր
Իրավունք
10:53 01/06/2025
Հայաստան

Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Մայիսի 29-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։

«Դեպի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը»,-հայտնում է shamshyan.com-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր