Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում շարունակվում է արցախցի գործիչների դեմ բեմադրած դատավարությունը
Հունիսի 2-ին Բաքվի դատական համալիրում շարունակվում է, 15 հայ ռազմագերիների՝ այդ թվում՝ արցախցի գործիչների նկատմամբ շինծու քրեական գործով այսպես կոչված դատավարությունը։
Նշենք, որ կեղծ մեղադրանք է առաջադրվել 15 անձի՝ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանի Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին և Էրիկ Ղազարյանին
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի նախագահող դատավորը Զեյնալ Աղաևն է։
Մայիսի 30-ին շինծու դատական նիստում անդրադարձ կատարվեց 2020 թվականի հուլիսի ռազմական գործողություններին, 44-օրյա պատերազմին, մասնավորապես Գանձակ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին (2020 թվականի հոկտեմբերի 4-ից 18-ը)։ Ընթերցվել են Հայաստանի Զինված ուժերի որոշ զինծառայողների անուններ, ովքեր իբր «հրթիռներ են արձակել Գանձակի ուղղությամբ».