Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ն, քննելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել։
ԲԴԽ-ն մերժեց նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացել էր Սրբուհի Գալյանը։
ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ և միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Նաիրիա Հովսեփյանին։ Վարույթը հարուցվել է փաստաբան Գոռ Մարգարյանի հաղորդման հիման վրա։ Այն վերաբերում էր Նաիրա Հովսեփյանի կողմից դատական ակտերի ուշացումների հերթական դեպքին։
