Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երկար ժամանակ նման կիրթ քննարկում չէի լսել. Սերոբ Խաչատրյանը՝ ընթացող դպրոցական ավագանու նիստի մասին
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է.
«Երևանի ավագանու անդամներն այսօր աշակերտներն են։ Երեխաները խոսում են գրագետ հայերենով, հետաքրքիր հարցեր ու առաջարկներ են ներկայացնում։ Երկար ժամանակ նման կիրթ քննարկում չէի լսել։ Այս հղումով կարող եք հետևել նիստին»։
Նիստը վարող փողքաղաքապետ Արմեն Փաբուխչյանը նեշ, որ նման նիստեր անցկացվում են Երեխաների պաշտպանության կամաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհավորեց դպրոցականներին։
Ներկաներին ողջունեց Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն պետի ժ/պ Գեվորգ Ղարիբյանը։
Դպրոցում սովորող աշակերտները բարձրացնում են դպրրոցականների հոգեկան աջակցության, կազմակերպչական և կառավարման հարցեր։ Զեկույցներն ընդունվում են քվեարկությամբ, որոնց արդյունքները հաշվում է ընտրված հաշվիչ հանձնաժողովը։