«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում
Մշակույթ
15:37 02/06/2025
Հայաստան

«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում

Հունիսի 8-14-ը Ֆրանսիայի Անսի քաղաքում կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր»  կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի՝ Անսիի  կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային բաժնում:

Սցենարի հեղինակներն են Րաֆֆի Մովսիսյանը և Զաքար Դեմիրճյանը, կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան, նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան, գծային պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան:

Սյուժեն ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրվա պատմությունն է, որի համար ճանապարհին պատահած դիպվածները երանելի իրականության պատկերացման հիմք են դառնում։ Ռումբի պայթյունից երևակայականն ու վերհուշերը միախառնվում և ցնորքի են վերածվում։

«Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում