Կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել. Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձել է
Սպորտ
10:42 02/06/2025
Հայաստան

Կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել. Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձել է

«Զվարթնոց» օդանավակայանում նախորդ գիշեր զուռնա-դհոլով դիմավորել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնի Համլետ Մանուկյանին և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանին, փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանին, բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանին, սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմին՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ։

Արթուր Դավթյանը news.am-ի հետ զրույցում ասել, է, որ լուրջ արդյունք են գրանցել Եվրոպայի առաջնությունում. «Մեր երիտասարդները երիտասարդական Եվրոպայի առաջնությունից հետո միանսգամից մեծահասակների առաջանությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին։

Ուրախ եմ, հպարտ եմ իմ ոսկե մեդալի համար։ Կարողացանք լավ մասնակցել, կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել»։

17-ամյա Համլետ Մանուկյանն առաջին անգամ մասնակցել է  մեծահասակների առաջնությանն ու ոսկե մեդալ նվաճել։

«Լավ ստացվեց Եվրոպայի առաջնությունը։ Մեկնում ենք հաղթանակի համար, բայց մրցումն է ցույց տալիս, թե ինչպիսին կլինի արդյունը։ Բոլոր մասնակցները ուժեղ էին»,- ասել է Համլետը։ 

Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կայացել է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։ Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարևորը՝ կարողացանք մեր դրոշը բարձր պահել. Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմը վերադարձել է