Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Պետռեգիստրը մերժել է պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերևից է հրահանգված եղել:
Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները և նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց»։