Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս Ռոմերսիոյին
Սպորտ
20:20 03/06/2025
Հայաստան

Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս Ռոմերսիոյին

«Արարատ-Արմենիան» և բրազիլացի պաշտպան Ռոմերսիո Ժեսուսը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել պայմանագիրը, որի ժամկետը լրացել է։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը Երևանի ակումբ էր տեղափոխվել 2025 թվականի ձմռանը։ Կարճ ժամանակահատվածում Ռոմերսիոն մասնակցել է 5 պաշտոնական հանդիպման։

«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնում Ռոմերսիոյին ներդրած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս Ռոմերսիոյին