Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ելակն ամառային առաջին հատապտուղն է, որը հայտնվել է խանութներում: Որքա՞ն արժե ելակի մեկ կգ-ն Հայաստանում, ԱՊՀ այլ երկրներում և Վրաստանում:
MIR 24-ն աղյուսակ է կազմել: Վրաստանի մայրաքաղաքում հատապտուղը բավականին մատչելի է. Թբիլիսում մեկ կգ ելակն արժե 86 ռուբլի, որը համարժեք է մոտ 430 դրամի։
Երևանում ելակի գինը սկսում է 200 ռուբլուց՝ մոտ 1000 դրամից։ Քիշնևում և Մինսկում մի փոքր ավելի թանկ է, Բիշքեկում՝ 300 ռուբլի, Մոսկվայում ելակ գնել կարելի է 400 ուբլիով։
Հայաստանում հիմա դաշտային ելակի բերքահավաքի ամենաակտիվ շրջանն է: Ջերմոցային տնտեսությունները երկիրը հատապտուղներով ապահովում են ամբողջ տարվա ընթացքում:
