Դատարանը մերժեց ՀՀ ՔԿ նախագահի ներկայացրած՝ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը. Լիլիթ Գալստյան
Իրավունք
23:54 03/06/2025
Հայաստան

Դատարանը մերժեց ՀՀ ՔԿ նախագահի ներկայացրած՝ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։

Ուրախ եմ, որ դատարանն ըստ էության հարգեց իմ և ՀԱՅԱՍՏԱն խմբակցության պատգամավորներ՝ Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Արեգնազ Մանուկյնաի, Արմինե Խերանյանի և Ագնեսա Խամոյանի միջնորդությունը։

Իհարկե, Զարուհի Փոստանջյանի փաստաբանական նվիրումի շնորհիվ նաև!!!!

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանը մերժեց ՀՀ ՔԿ նախագահի ներկայացրած՝ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը. Լիլիթ Գալստյան