Արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն․ Փաշինյան
Քաղաքական
09:34 03/06/2025
Հայաստան

Արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին շարունակել է եկեղեցու թեմայով իր գրառումների շարքը։ 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»,- գրել է նա։ 

Նա նույն թեմայով ավելի վաղ գրել էր. 

«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև  խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։...

Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով էր հրավիրվել, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել  Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ:

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն․ Փաշինյան