«Ժողովուրդ». «Նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» Փաշինյանը գտել է եկեղեցուն
Օրվա մամուլ
08:25 03/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» Փաշինյանը գտել է եկեղեցուն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգևորականների դեմ, և պատրաստվում է դրանք կիրառել, որևէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել և այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Քննչական կոմիտե՝ հետևյալ հարցերով.

1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):

2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որևէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում և քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։ Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, և Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»:

Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ ձևակերպումներ է շաղ տալիս, իսկ փաստերը չկան, կամ, որպես կոմպրոմատ, պահվում են հարմար պահի օգտագործվելու համար:

Իսկ թե ինչու է Փաշինյանը կրկին «հիշել» եկեղեցուն, դժվար չէ ենթադրել. նա արդեն սկսել է նախընտրական արշավը, և քանի որ «նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» գտել է եկեղեցուն, որտեղ գաղտնիությամբ պարուրված շատ բաներ կան, որոնք կհետաքրքրեն քաղաքացիներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». «Նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» Փաշինյանը գտել է եկեղեցուն