Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանի հոգեվիճակը բարվոք չէ, և նրան դրական իմպուլսներ են պետք
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սևանի կառավարական ամառանոցում իր 50-ամյակի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գրեթե բոլոր պաշտոն ունեցող ՔՊ-ականներին՝ կառավարության անդամներ, իշխանական խմբակցություն, այլ ՔՊ-ականներ: Նրանց բացառիկ շանս է ընձեռված եղել` լիուլի քծնելու շեֆին, բարեմաղթանքներ բարձրաձայնելու, փառաբանելու, և բոլորն օգտվել են դրանից։
Փաշինյանը նախորդ տարիներին իր ծննդյան տարեդարձները նշում էր հիմնականում «նեղ կռուգով», սակայն, ինչպես ՔՊ-ականներից մեկը նկատեց, այս տարին ոչ միայն հոբելյանական է, այլև՝ նախընտրական, իսկ շատերի համար՝ հրաժեշտի միջոցառում. հաջորդ ամառ շատերը տեղ չեն գտնի ցուցակներում։ Բացի այդ, Փաշինյանի հոգեվիճակը բարվոք չէ, և նրան դրական իմպուլսներ են պետք, որ հանրության մնացած հատվածի ատելությունը կարողանա տանել: Կենացները, բնականաբար, քաղաքական մեսիջներից զերծ չեն եղել, համախմբման, միասնական լինելու կոչեր են հնչել։ ՔՊ-ականները մինչև ուշ գիշեր կերուխում են արել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում