«Հրապարակ». 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում
Օրվա մամուլ
08:26 03/06/2025
Հայաստան

«Հրապարակ». 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ առաքելական եկեղեցին և հոգևոր դասը միակ ուղղությունը չեն, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել, ասում են` ընտրություններին ընդառաջ, պետական համակարգն աշխատում է բոլոր ուղղություններով։ Դիցուք, վերջին շաբաթներին «փնտրում, հայտնաբերում են» փոքր ձեռնարկատերեր-գործարարների և հարկային ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ սահմանում նրանց նկատմամբ՝ փորձելով առաջիկա զարգացումներից առաջ «հնազանդեցնել» նրանց, հակառակ դեպքում կտանեն սնանկության։

Իհարկե, ՊԵԿ-ը հերքում է նման տեղեկությունները՝ ասելով, թե պարբերական և հերթական ստուգումներ միշտ են անցկացնում և անակնկալ այցեր միայն ընդդիմադիրների մոտ չեն ունենում, սակայն ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարներից հատկապես վերջին շաբաթներին բազում բողոքներ ենք ստանում, որ հարկայինից իրենց այցի են գալիս։ Ավելին` 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում, ինչին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». 8/8 սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը զուգահեռ, բազմաթիվ մանր խանութներ են փակվում