Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խամենեի. Ուրանի հարստացման դադարեցումը ոչ պետքական կդարձնի Իրանի միջուկային արդյունաբերությունը
Ուրանի հարստացումից հրաժարվելը Իրանի միջուկային արդյունաբերությունն ոչ պետքական կդարձնի և Իսլամական Հանրապետությունը կախվածության մեջ կդնի այլ երկրներից:
Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի խամենեին։
«Ատոմային արդյունաբերությունն ոչ պետքական է առանց ուրանի հարստացման հնարավորության, քանի որ այս դեպքում մենք պետք է ձեռքը մեկնած կանգնենք ատոմակայաններ կառուցելու համար: Սա համեմատելի է նավթ ունենալու հետ, բայց չկարողանալով վերամշակել այն քո տարածքում: Նավթ ունես, բայց բենզին պետք է գնես ուրիշներից»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է պետության ղեկավարը:
Խամենեիի խոսքով՝ միջուկային արդյունաբերությունը Իրանին թույլ է տալիս ակնառու արդյունքների հասնել այլ ոլորտներում, այդ թվում՝ դեղագործության ոլորտում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և այլ երկրներ պայմաններ են առաջադրում, որոնք ենթադրում են Իսլամական Հանրապետության տարածքում ուրանի հարստացման ամբողջական դադարեցում, քանի որ նրանք շահագրգռված չեն Իրանի առաջընթացով։ Ինչպես նշել է Գերագույն առաջնորդը, Օմանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում Վաշինգտոնի բոլոր առաջարկները հակասում են Իսլամական Հանրապետության սկզբունքներին։