Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից
Իրավունք
18:00 04/06/2025
Հայաստան

Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունիսի 2-ին հաղորդում տված 88-ամյա կինը հայտնել է, որ մայիսի 15-ին վերադառնալով արտերկրից՝ նկատել է, որ Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող իր տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր: Հայտնել է նաև, որ կից տունը 2024 թվականի հուլիս ամսին վարձակալության էր տվել ամուսինների, որոնք դեռևս դեկտեմբերին հեռացել էին:

Ոստիկանությունից հայտնում են՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են վարձակալությամբ բնակված ամուսինները, որոնք հայտնաբերվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարձակալները գողություն էին կատարել և հեռացել տնից