Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Զեկույցը գաղտնի են պահում՝ նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի 5-րդ տարելիցի օրը, դեռևս չի հասել իրավապահ կառույցներին։ Թեպետ Քոչարյանը հրապարակավ խոստացել էր, որ զեկույցը մինչև հրապարակելն ուղարկելու է Գլխավոր դատախազություն, ԱԱԾ, ՊՆ և այլ կառույցներ՝ նախ ծանոթանալու, ապաև՝ պետական գաղտնի տեղեկատվության մասին խորհրդատվության համար, որպեսզի որոշեն՝ որ մասն է հրապարակվելու, որը՝ գաղտնի թողնելու։
Գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանն անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին, ասում են՝ կասկածներ ունի, որ ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն, և որոշ «հանցագործներ» իրենց գլխի ճարը կտեսնեն։ Զեկույցը, իրականում, գաղտնի են պահում՝ նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու նպատակով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։