Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր
Իրավունք
17:09 04/06/2025
Հայաստան

Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր

Հունիսի 2-ին Երևանի պարեկները Կորյունի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Հյունդայի» մակնիշի մի մեքենա։ Վարորդը ներկայացրել է մարտական փամփուշտներ, այնուհետև կուլ տվել ինչ-որ դեղահաբեր, որոնցից չորսն ընկել է գետնին։

Ոստիկանությունից մանրամասնում են, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարեկներին է ներկայացրել մարտական փամփուշտներ, ապա կուլ տվել ինչ-որ դեղահաբեր