Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները հրահանգ են ստացել «վերևից»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերևից» հրահանգ են ստացել՝ այլևս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ պատմեց, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, սակայն իրենց մանրամասներ չեն փոխանցել, և չգիտեն` այդ որոշման հիմքում քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչ է դրված։
Ըստ ամենայնի, դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։