Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կամերային երաժշտության համերգ՝ հետաքրքիր և յուրահատուկ ծրագրով
Մշակույթ
17:50 05/06/2025
Հայաստան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կամերային երաժշտության համերգ՝ հետաքրքիր և յուրահատուկ ծրագրով

Հունիսի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կհնչի կամերային երաժշտություն:

Հետաքրքիր և յուրահատուկ համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, կլառնետահար Սերգեյ Աբրահամյանը։

Կազմակերպիչները հայտնում են, որ երեկոյի ընթացքում կհնչի՝ Ֆրանսիս Պուլենկ- «Հրավեր դեպի ամրոց» Արամ Խաչատրյան- Տրիո կլառնետի, ջութակի և դաշնամուրի համար Ալեքսանդր Հարությունյան- Սյուիտ Տրիոյի համար Ընդմիջմանը հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն ծանոթանալու Մաեստրոյի տուն-թանգարանի ցուցադրությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա կամերային երաժշտության համերգ՝ հետաքրքիր և յուրահատուկ ծրագրով