«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կապերը խզե՞լ է իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում
Օրվա մամուլ
08:31 05/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կապերը խզե՞լ է իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կգնա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ ու կարելի է ասել սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու: ՔՊ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել, սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբղված:

«Ժողովուրդ» օրաթրթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն անգամ հրաժարվել է ՔՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որևէ ձևով չխառնվի ՔՊ-ի ներսի «խարդավանքներին»: ՔՊ-յամերձ մեր աղբյուրները նշում են նաև, որ Միրզոյանը կապերը խզել է անգամ իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատ Միրզոյանի ջանքով, «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել նրա կինը` Գոհար Աբաջյանը: Սա մի նոր ներդրումային գրավչության կենտրոն է որին թերևս սպառնում է կոռումպացված ԱՆԻՖ-ի ճակատագիրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը կապերը խզե՞լ է իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում