«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանն իր անվտանգության հարցով խիստ մտահոգ
Օրվա մամուլ
08:29 05/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանն իր անվտանգության հարցով խիստ մտահոգ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի և խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից և պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։

Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչև քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձև պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից: Ընդ որում՝ երկուսը «շեֆի» թիկունքում էին կանգնել, մեկը՝ դիմացը։ Իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանն իր անվտանգության հարցով խիստ մտահոգ