Պետության կայացման կարևոր փուլերից մեկն է. Զարեհ Սինանյանը գնահատեց եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունները
Քաղաքական
14:36 05/06/2025
Հայաստան

Պետության կայացման կարևոր փուլերից մեկն է. Զարեհ Սինանյանը գնահատեց եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունները

«Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր կամ անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ: Կան անհատներ և խմբեր, որոնք տարակուսանք են զգում»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա հստակեցրեց, որ սփյուռքը միատար չէ, հետևաբար՝  Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրերին առնչվող ֆեյսբուքյան գրառումներին կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ:

«Եկեղեցին ժողովուրդն է, այն ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Այսինքն՝ եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ: Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, և՛ վարկաբեկում են, և՛ արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- ասաց նա:

Նա հայտարարեց, թե այդ գործընթացը՝ պետության կայացման կարևոր փուլերից մեկն է, երբ բոլորը իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է ներկայացնեն հայ ժողովրդին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետության կայացման կարևոր փուլերից մեկն է. Զարեհ Սինանյանը գնահատեց եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունները