ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց՝ ադրբեջանական կողմ անցած անչափահասներն արդեն Տեղ գյուղում են
Իրավունք
22:11 06/06/2025
Հայաստան

ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց՝ ադրբեջանական կողմ անցած անչափահասներն արդեն Տեղ գյուղում են

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են.

«Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»: 

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց՝ ադրբեջանական կողմ անցած անչափահասներն արդեն Տեղ գյուղում են