Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի ու Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերի ավարտի ու փոխադարձ համաձայնությամբ դրանց չերկարաձգման մասին:
«3 ֆուտբոլիստն էլ «Արարատ-Արմենիա» էին տեղափոխվել 2024թ ամռանն ու անցնող մրցաշրջանի ընթացքում իրենց նշանակալից ավանդն են ունեցել թիմի հաջողություններում:
Շնորհակալություն ենք հայտնում Մարիուսին, Էրիկին ու Ալեքսանդրին իրենց պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար և հաջողություն ենք մաղթում»,- նշում են ակումբից։