«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր
Օրվա մամուլ
08:17 06/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մերկացնող ելույթների, կոռուպցիոն բացահայտումների համար հայտնվել են թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգով՝ ուժայինները վերից վար փորփրում են 4 կանանց կյանքը:

Խոսքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի և Քրիստինե Վարդանյանի մասին է: Ուժային կառույցները քաղաքական հրահանգ են ստացել ակտիվ այս քառյակի նկատմամբ ամեն գնով քրեական վարույթներ հարուցել: Օպերատիվ աշխատակիցները հետևում են նրանց, փորփրում անցյալը, ընտանիքի անդամներին, բարեկամներին, որ ինչ-որ «թեմաներ գտնեն»:

Իհարկե, նրանցից շատերի բարեկամները, ընտանիքի անդամներն արդեն ազատվել են տարբեր աշխատանքներից, բայց խնդիր է դրված վարկաբեկիչ գործեր հարուցել այս պատգամավորների նկատմամբ: Անգամ լուսանկարել են պատգամավորներին՝ սրճարանում միասին նստած:

Իրավապահները նաև փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել պատգամավորների դեմ: Եվ այդ, բնականաբար կեղծ, սարքովի դիմումների հիման վրա գործեր կհարուցվեն: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը փորձում է վերացնել պայքարի բոլոր օջախները՝ մեծ կամ փոքր