Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Կոսովոյի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպորտ
23:01 06/06/2025
Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Կոսովոյի ընտրանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմի հետ  ընկերական հանդիպմանը պարտվեց 2:5 հաշվով։

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո։ Ինքնագոլ գրանցվեց Կոսովոյի հավաքականի և իտալական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպիի անվան դիմաց։

23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Լումբարդ Դելովան։

29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականն իր դարպասն ընդունեց 4 գնդակ և պարտվեց Կոսովոյի ընտրանուն։

Հունիսի 9-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին։

Տեսանյութը՝ այստեղ;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder