Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական պաշտոնյաների քմահաճությունները ծանր են նստում հարկատուներիս վրա։ Տեղեկացանք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Համբարյանի կողմից ազատված պաշտոնյաներից մեկը հաղթել է վարչական դատարանում, և դատարանը որոշել է, որ անցած տարվա հունվարին ազատված պաշտոնյան ոչ միայն պետք է վերականգնվի նախկին կամ դրան հավասարեցված պաշտոնում, այլև պետք է հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցում ստանա՝ ողջ ընթացքի համար, միջին աշխատավարձի չափով։
Խոսքը Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի նախկին պետ Գևորգ Վարոսյանի մասին է, որին Համբարյանն ազատել է պաշտոնից՝ բաժնի վերաձևավորման պատրվակով: Իրականում իրենց դեմ դուրս եկած տասնյակ ենթակաների հենց այս մեթոդով են ազատել աշխատանքից` բաժիններին ենթաբաժին են կցել, անունը դրել վերաձևավորում։ Վարոսյանի հայցի վերաբերյալ որոշումը, ի դեպ, նախադեպային է լինելու մյուս աշխատակիցների համար նույնպես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։