Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պատասխանել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղի մասին հարցին։ Այս թիմերը կհանդիպեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչում։
«Մենք բոլորս հարգում ենք Կրիշտիանուին։ Նա ֆուտբոլի իսկական լեգենդ է, բայց ես կանեմ իմ աշխատանքը՝ կհաղթեմ», - Յամալի խոսքերն է մեջբերում իսպանական OK Diario հրատարակությունը։
Հունիսի 5-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին: Լամին Յամալը այս խաղում խփել է երկու գոլ: Նախորդ օրը Պորտուգալիան հաղթել է Գերմանիային (2:1): Կրիշտիանու Ռոնալդուն խփել է հաղթական գոլը գերմանացիների դեմ:
sport.ru-ն հայտնում է, որ Ազգերի լիգայի եզրափակիչը Իսպանիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև կկայանա Մյունխենում հունիսի 8-ին: