Բացահայտվել են ընդհանուր շուրջ 108 մլրդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ. Ռոմանոս Պետրոսյան
Տնտեսություն
14:01 06/06/2025
Հայաստան

Բացահայտվել են ընդհանուր շուրջ 108 մլրդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ. Ռոմանոս Պետրոսյան

«2024 թ.-ին ծառայությունում իրականացվել են 27 ուսումնասիրություններ, որոնցից 22-ն ավարտվել է, 5-ը տեղափոխվել 2025 թ»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նաև հայտնեց, որ 2024 թ.-ին 119 մշտադիտարկումներ են իրականացվել։

 «Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում իրավապահ մարմիններ են ուղարկվել 68 տեղեկանք և տեղեկատվություն, որի հիման վրա նախաձեռնվելեն 63 քրեական վարույթ»,-հայտարարեց Պետրոսյանը։

 Նրա խոսքով՝ մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 13680 գնման ընթացակարգերի հրավերներ և վերլուծությունների արդյունքում ավելի քան 370 ընթացակարգերի հրավերների մասով արձանագրվել է գնումների օրենսդրության անհամապատասխանություն և առաջարկվել է կատարել տեխնիկական բնութագրերի շտկումներ։

«Իրականացված վերահսկողության արդյունքում 68 պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 108 մլրդ դրամի չափով առերևութ խախտումներ, անհամապատասխանություններ և , պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 մլն դրամ»,-հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բացահայտվել են ընդհանուր շուրջ 108 մլրդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ. Ռոմանոս Պետրոսյան