Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բաքվի «դատավարությունը» Արցախի ինքնորոշման իրավունքի դատապարտման մասին է. Սիրանուշ Սահակյան
Բաքվում շարունակվում է բեմականացված դատական ֆարսը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիներ դեմ։ Նպատակը մեկն է՝ ադրբեջանական ցեղասպանական գործողություններին դիմակայելու, հազարամյակնների իր բնօրրանում անվտանգ ապրելու նպատակով արցախցիների գոյամարտը ներկայացնել որպես ահաբեկչական ակտ։ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն դրան չեն հակազդում, այլև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով նախ հիմքեր տվեցին, որ պաշտոնական Բաքուն հերթական ցեղասպան գործողություններն իրականացնի Արցախի ժողովրդի դեմ և զուգահեռ Բերձորի միջանցքից առևանգի հայերին, նրանց անմարդկային կտտանքների ենթարկի և բեմականացնի այս «դատավարությունը»։ Ադրբեջանական այս ավանտյուրայի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
•Ադրբեջանը պարզապես իր ապակառուցողական գործողություններով ապալեգիտիմացրեց և ուժի ու արտաքին քաղաքական գործոնների շնորհիվ դրսևորեց ագրեսիա և միջազգայնորեն կայացած իրավունքը պարզապես ոչնչացրեց։
•Ադրբեջանը բացառապես քաղաքական դրդապատճառներով հակամարտության արդյունքում իր վերահսկողության տակ հայտնված ռազմաքաղաքական ղեկավարությանն այս բեմականացումների մաս դարձրեց։
•Այս «դատավարությունները» մի քանի նպատակներ ունեն։Մենք տեսնում ենք ներքաղաքականը, որտեղ կա ուժի ցուցադրում, Ալիևյան կլանի վերադիրքավորում և ներքին քաղաքականության մեջ այդ գործոնի շահարկում։
•Բաքվի դատավարություններում մենք կարմիր գծի պես տեսնում ենք մի ուղղություն, որ բոլոր գործողությունները ծրագրավորվել, նախապատրաստվել և հրահանգավորվել են ՀՀ-ի կողմից։ սա պատահական չէ, քանի որ Ադրբեջանի բոլոր թեզերը կապված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ։
•Նման միջավայր իսպառ բացակայում է Ադրբեջանում։ Այստեղ դատական իշխանությունը գործադիր իշխանության կցորդն է և սպասարկում է քաղաքական պատվերներ։
•Արդյունքում մենք ուենքն բացառապես քաղաքական պրոցես, որի նպատակը ադրբեջանական արտաքին քաղաքական թեզերին դատական ամրագրում տալն է։
•Գերիների հարցում Հայաստանի կողմից չկա իրականացվող ուժեղ դիվանագիտություն, կա հանրային դիվանագիտության սահմանափակ ռեսուրս, և կա հստակ խոսույթ, որ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան ւ «դրական զարգացող» հայ-ադրբեջանական հարաբերություններին միջամտելուց։
•Այն պահից երբ դատական պրոցեսում թիրախում հայտնվեցին ՀՀ գործող իշխանությունները՝ Բաքվից հնչած հայտարարությունների նշանակությունը նսեմացնելու նպատակով առաջ քաշվեց անգամ հետախուզական տվյալների միջոցով գերիների նկատմամբ հոգեմետ դեղերի օգտագործման կանխավարկածը, որպեսզի այդ հայտարարությունները փոխակերպվեն ցնդաբանությունների;
•Բայց այն պայմաններում, երբ նույն գերիները խոշտանգումների ներքո տալիս էին Հայաստանի շահերը վնասող այլ հայտարարություններ, նման արձագանքներ չեն հնչում։ Դրա համար էլ ՀՀ-ից այս հայտարարություններն էլ, ցավոք սրտի, կրում են խիստ քաղաքկան բնույթ և դրանք արվում են ոչ թե այնտեղ գտնվող գերիների իրավունքների պաշտպանության դիտանկյուններից, այլ տվյալ պահի քաղաքական փոխհարաբերությունների նկարագիրն է հաշվի առնվում։
•Դատավարությունն մեծ հաշվով Արցախի ինքնորոշման իրավունքի դատապարտման մասին է, այսինքը մեղադրյալի աթոռին արցախի ողջ բնակչությունն է, որն ինքնորոշվել է և անկախություն է ինքնահռչակել՝ անջատվելով Ադրբեջանից։
•Առավել քան վստահ եմ, որ ցմահ ազատազրկումն է որպես պատժամիջոց ընտրվելու՝ նաև այն նշանակությամբ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ցմահ ազատազրկված է և այն անդառնալի է և այն այլևս գոյության իրավունք չունի և արցախահայությունը չի կարող կոնսոլիդացվել հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։