Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
«Ես դեռ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ։ Նրա հետ հանդիպումը համարում եմ պատվից ցածր»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Փաշազադեն։
Նրա խոսքով, կաթողիկոսը, բացի իր կրոնական կոչումից, նաև քաղաքական թիկնոց է կրում։ «Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Այդ պատճառով, ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ», - ասել է նա։