Բեյոնսեի լոնդոնյան համերգի տոմս գնած երկրպագուներն իրենց խաբված են զգում
Մշակույթ
12:53 07/06/2025
Աշխարհ

Բեյոնսեի լոնդոնյան համերգի տոմս գնած երկրպագուներն իրենց խաբված են զգում

Լոնդոնյան համերգի ավարտից հետո հայտնի երգչուհի Բեյոնսեն հայտարարել է, որ օրհնված է։ BBC-ն գրում է, որ երգչուհի համերգի  տոմսերի ցածր վաճառքը և բարձր գները թեժ քննարկումներ են առաջ բերել։

Համերգի կազմակերպիչները ստիպված են եղել ելույթից առաջ իջեցնել տոմսերի գներ՝ մարզադաշտը լցնելու նպատակով։

Նախապես տոմսեր գնած քաղաքացիները սրանից հետո հայտարարել են, որ իրենց խաբված են զգում։ Չնայած շրջագայությունը նախատեսված է եվրոպական երկու քաղաքներում՝ Լոնդոնում և Փարիզում, մնացած համերգների տոմսերը վաճառված չեն։

Բեյոնսեի համերգի տոմսի գինն ամենաբարձրն է  2025 թվականին Մեծ Բրիտանիա այցելած ցանկացած արտիստի համեմատ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բեյոնսեի լոնդոնյան համերգի տոմս գնած երկրպագուներն իրենց խաբված են զգում