Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում խմբավորումը զբոսաշրջիկների քարտերից գողացել է ավելի քան 1.1 միլիարդ լիրա
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 20 հոգուց բաղկացած մի խմբավորման, որը մեղադրվում է օտարերկրյա զբոսաշրջիկներից ավելի քան 1.1 միլիարդ թուրքական լիրա գողանալու մեջ։ Այս մասին հաղորդում է պետական «Անադոլու» գործակալությունը:
«Նախնական գնահատականներով՝ խմբավորման գործողություններից տուժել է 268 օտարերկրացի», - ասվում է հոդվածում:
Կուշադասի հանգստավայրի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել տուժած օտարերկրացիների բողոքներից հետո: Թուրքիայից հեռանալուց հետո նրանց հաշիվներից գումար է դուրս գրվել՝ առանց նրանց իմացության: Կասկածյալներին հետևել են չորս ամիս: Նրանցից քսան մարդ ձերբակալվել է մայիսի 31-ին Այդընի, Անթալիայի, Իզմիրի, Մուղլայի և Ստամբուլի նահանգներում:
«Կուշադասիի հյուրանոցի սեփականատերը, որը ենթադրաբար խմբի ղեկավարն էր, հյուրանոցում սենյակներ ամրագրած օտարերկրյա զբոսաշրջիկների քարտերի տվյալները փոխանցել է մեկ այլ հյուրանոցի և մեքենաների վարձույթի ընկերությունների: Արձակուրդից վերադառնալուց հետո զբոսաշրջիկները հայտնաբերել են, որ իրենց վարկային քարտերից մի քանի անգամ գումար է հանվել ենթադրյալ հյուրանոցային կացության և մեքենաների վարձույթի համար», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշվում է հայտարարության մեջ:
Խմբի որոշ անդամներ օտարերկրացիների քարտերի տվյալները ստացել են այլ երկրներ կատարած ուղևորությունների ժամանակ: