Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյա՞նն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել, թե՞ Նարեկ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից և կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։ Արդյո՞ք անձամբ Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առջևում ընտրություններ են, և չարժե նեղացածների, խռովածների բանակ ունենալ, թե՞ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով։ Այս հարցը նաև տեղի ՔՊ-ականներին է հուզում։
Բանն այն է, որ Դավթյանը ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է, և չի բացառվում, որ հենց Բաբայանն է միջնորդել Դավթյանի համար, ինչպես որ ողջ շրջապատին է գործի տեղավորել։ Ի դեպ, այս փաստը խժդժություններ է մտցրել Կապանի տարածքային կառույցում, նրանք կարծում են, որ եթե Նարեկ Բաբայանն այսպես շարունակի մինչև 2026 թվականը, և մարզում ԽԾԲ-ն իշխի, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Սյունիքում հաշված ձայներ են ստանալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։