Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում. Ինչպես են արձագանքում իմպիչմենթի գործընթացը նախաձեռնած գործիչները Համբարձումյանի թեկնածությանը
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնած «արթուն ենք» շրժման համհիմնադիր Նարեկ Մալյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմնբակցության հայտարարությանը գրել է.
«Թեկնածուն հայտարարվեց։ Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է։ Դավիթ Համբարձումյան, հիանալի է»։
Շարժման համահիմնադիր Էդգար Ղազարյանն արձագանքել է.
«Մեր կողմից Ազգային ժողովի պատգամավորներին 2025 թվականի ապրիլի 28-ին հասցեագրված գրություններ ներկայացնելուց հետո, այսօր պաշտոնապես մեկնարկեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու երկրորդ գործընթացը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել 2022 թվականի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաղթած, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Դավիթ Համբարձումյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հաղթելու հաղթարշավը շարունակվելու է։ Հաղթանակը գտնվում է Երևանի մատույցներում»: