Ռոնալդուն հիշել է, թե ինչպես էր միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում անգլերենից
Աշխարհում
17:39 07/06/2025
Աշխարհ

Ռոնալդուն հիշել է, թե ինչպես էր միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում անգլերենից

«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին։

«Իհարկե, ես հարգանք ունեմ Լեո Մեսսիի նկատմամբ։ Մենք միասին նույն բեմում ենք 15 տարի։

«Հիշում եմ, թե ինչպես էի  տոնական միջոցառումների ժամանակ նրա համար անգլերենից թարգմանում, քանի որ նա վատ էր խոսում անգլերեն։ Նա միշտ լավ էր ինձ վերաբերվում և հարգում էր ինձ», - ասել է Ռոնալդոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն «Ոսկե գնդակը» նվաճել է հինգ անգամ, Մեսսին՝ ութ։ Պորտուգալացին «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 2009-2018 թվականներին։ Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում է եղել 2000-2021 թվականներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն հիշել է, թե ինչպես էր միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում անգլերենից