Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արամ Առաջինը Գարեգին Երկրորդին ուղղված փաշինյանական հարցադրումները դիտարկում է լոկ Փաշինյանի և Գարեգին Բ-ի անձնակա՞ն հարց. Քաղաքական վերլուծաբան
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հիշատակվում է Արամ Վեհափառի գահակալության 30-ամյակը, որի առիթով նրան օրինակ շնորհավորել է «Շնորհալի» երգչախումբը: Մի քանի օր առաջ Արամ Առաջինը գահակալության 30-ամյակին նվիրվածծ միջոցառում էր ունեցել Հունաստան կատարած այցի ընթացքում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Էջում շարունակում է բացակայել որեւէ տեղեկություն այն անցուդարձի վերաբերյալ, որ Հայաստանում վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ ծավալվել է ՀԱԵ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ:
Արամ Առաջինը շարունակում է այդ առնչությամբ պահպանել լռությունը, որը թերեւս ունի «խորհրդավոր» լինելու հավակնություն:
Դրա պատճառն այն է, որ Արամ Առաջինը Գարեգին Երկրորդին ուղղված փաշինյանական հարցադրումները դիտարկում է լոկ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի անձնակա՞ն հարց: Թե այստեղ խոսում է ինստիտուցիոնալ շահերի հանգամանքը: Իսկ այդ տեսանկյունից, անշուշտ, որքան էլ Անթիլիասն ու Էջմիածինը ներկայացնում են հավատավոր հայությանը, այդուհանդերձ որպես ինստիտուտներ նրանք տարբեր են իրենց բազմաբնույթ շահերով, ինչը իհարկե օբյեկտիվ երեւույթ է ինստիտուցիոնալ հարաբերություններում»։