Խոշոր վթար. Բախվել են Շտապ օգնության մեքենան ու Օպելը
Հասարակություն
09:42 07/06/2025
Հայաստան

Խոշոր վթար. Բախվել են Շտապ օգնության մեքենան ու Օպելը

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է եղել Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար. Բախվել են Շտապ օգնության մեքենան ու Օպելը