Երևանում կայացավ «Սամբոյի աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը
Սպորտ
17:49 08/06/2025
Հայաստան

Երևանում կայացավ «Սամբոյի աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Երևանում կայացել է «Սամբոյի աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը, որտեղ 18 երկրներից մասնակցում էին 251 մարզիկ՝ 28 քաշային կարգում։

«Մրցաշարին ներկա էին Սամբո մարզաձևի համաշխարհային առաջնորդները՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի գլխավորությամբ։

Շնորհավորում եմ բոլորիս այս մարզական տոնի կապակցությամբ, առանձնահատուկ շնորհավորանքներ հաղթող մարզիկներին՝ իրենց ուժի, նվիրվածության և պայքարի համար։

Հայաստանի սամբոյի ազգային ֆեդերացիան, որպես միջազգային ընտանիքի լիիրավ անդամ, շարունակում է հավատարիմ մնալ Սամբոյի լավագույն ավանդույթներին՝ միաժամանակ զարգացնելով և տարածելով այս մարզաձևը»,- ասվում է տեսագրությանն ուղեկցող լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում կայացավ «Սամբոյի աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարը