Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին ներողություն խնդրել սարսափելի աշխատանքների համար
Քաղաքական
10:12 09/06/2025
Աշխարհ

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին ներողություն խնդրել սարսափելի աշխատանքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին  և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց սարսափելի աշխատանքի համար։ Նա այս մասին ասել է նախօրիեն՝ մեկնաբանելով ցուցարարների և ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) միջև բախումները։

«Նահանգապետ և քաղաքապետ պետք է ներողություն խնդրեն Լոս Անջելեսի բնակիչներից իրենց կատարած բացարձակապես սարսափելի աշխատանքի համար, և դա այժմ ներառում է նաև Լոս Անջելեսում շարունակվող անկարգությունները», - նշել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ։

Իզվեստիայի հաղորդմամբ, Թրամփը ցուցարարներին անվանել է «խանգարողներ» և վարձատրվող անկարգություններ կազմակերպողներ, որոնք, ինչպես նա նշել էր իր նախորդ գրառման մեջ, «գրավել» են ամերիկյան մի ժամանակ մեծ քաղաք Լոս Անջելեսը և փորձում են խանգարել արտաքսման գործողությունը։

Կալիֆոռնիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար ոստիկանության կողմից անցկացված ռեյդից հետո, որի ընթացքում ձերբակալվել է 45 մարդ: Հունիսի 7-ին Թրամփը հրամայել էր Ազգային գվարդիա ուղարկել նահանգ՝ անկարգությունները ճնշելու համար, ինչը դատապարտվել է 22 նահանգների նահանգապետերի կողմից, որոնք դա համարել են «իշխանության չարաշահում»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին ներողություն խնդրել սարսափելի աշխատանքների համար