Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միքայել Մինասյան. Պաշտպանել հավատքը նշանակում է մերժել հեղափոխությունը
«Իմ ետևում ահավոր սիրուն դամբարան է՝ կատարյալ գրանիտե բուրգ, որը կարծես հեռավոր անապատներից տեղափոխվել է Կարմիր հրապարակ։ Երեկ երեկոյան դրա առաջ կանգնած՝ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլշևիկները ստեղծել են իրենց կրոնը՝ պատարագով, նահատակներով և ապակե մասունքարանում անապական «սուրբ մարմնով»,-Թելեգրամի իր ալիքում հրապարակած լուսանկարին կից գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Նա շարունակում է.
«Սա կարելի է համարել ոչ ամենազվարճալի կատակը, բայց մտածեք այդ մասին.
- Բուրգ-գերեզմանը բոլորին ծանոթ է որպես հավերժության խորհրդանիշ, միայն թե փարավոնի մարմնի փոխարեն հեղափոխության առաջնորդինը։
- Սարկոֆագ՝ ինչպես սրբի մասունքարան, որտեղ, տեսականորեն, պետք է հանգչի հարգարժանի մարմինը։ Միակ տարբերությունն այն է, որ խաչի փոխարեն կարմիր աստղ է։
- Նոր առաքյալներ և սրբեր, Լենինի գործի ամենահայտնի մարտիկները, որոնց մոխիրը թաղված է Կրեմլի պատում։
- Բոլշևիկները հարմարեցրել են նաև Երրորդությունը. Մարքսը «հայրն» է, Լենինը «որդին» է, իսկ «հոգին»՝ կոմունիզմի ուրվականը «Կոմունիստական մանիֆեստից»։
Զարմանալի չէ, որ հեղափոխությունները և հեղափոխականները միշտ բարդ հարաբերություններ ունեն կրոնի և եկեղեցու հետ։ Ահա թե ինչու նրանք ստիպված են ստեղծել կրկնօրինակներ. ինչպես Գերագույն Էակի պաշտամունքը Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, ինչպես դամբարանը և բոլշևիկյան Երրորդությունը, ինչպես 2018 թվականի Նիկոլի պատկերով սրբապատկերները։
Հավանաբար ծիծաղելի է այս ցանկում Նիկոլին հիշատակելը, բայց ինձ համար այս ցանկում կարևորը ոչ թե մարդկանց և իրադարձությունների որակն է, այլ նրանց կողմից օգտագործվող տեխնոլոգիան։
Պաշտպանել հավատքը նշանակում է մերժել հեղափոխությունը, որովհետև հեղափոխությունը հիմնված է զանգվածների հավատքի վրա։ Եվ այն չի հանդուրժի որևէ այլ հավատք»։