Յամալը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ ըստ Transfermarkt-ի
Աշխարհում
17:12 09/06/2025
Աշխարհ

Յամալը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ ըստ Transfermarkt-ի

Մասնագիտացված Transfermarkt ինտերնետային ռեսուրսը վերագնահատել է Իսպանիայի Լա Լիգայի խաղացողների շուկայական արժեքը: sport.ru-ի հաղորդմամբ, 17-ամյա «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով, և այժմ նրա արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։ Արդյունքում, ըստ այս պորտալի, իսպանացին դարձել է ամենաթանկ ֆուտբոլիստը։

Յամալը «Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2024/2025 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 խաղի՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Յամալը համարվում է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հիմնական թեկնածուներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Յամալը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ ըստ Transfermarkt-ի