Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արևի ուլտրամանուշագույն ճառագայթները կարող են առաջացնել քաղցկեղ. Ռուբեն Գրիգորյան
«Օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո՝ հաշվի առնելով, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի համար, մասնավորապես կարող են առաջացնել բշտիկներ, այտուցվածություն, քոր, ընդհուպ մինչև քաղցկեղի որոշ տեսակներ»,- ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ օրվա շոգ ժամերին, մասնավորապես 11։00-17.00, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց։ Որպես կանխարգելիչ միջոցառումներ առաջարկեց՝ լայնեզր գլխակներ կրել, բաց գույնի հագուստ հագնել, մաշկը ծածկելու համար որոշակի քսուկներ օգտագործել։
Մասնագետն ասաց, որ պետք է շատ հեղուկ օգտագործել, մասնավորապես ջուր, հաշվի առնելով, որ օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջեմաստիճանի ժամանակ անհրաժեշտ են որոշակի հեղուկների ավելացում։
«Քրոնիկ հիվանդություններ, սրանոթային, միզասեռական համակարգի հետ կախված հվանդություններ ունեցող մարդիկ պետք է խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ, շոգ ժամերն անցկացնել հիմնականում պառկած»,- ասաց Ռ. Գրիգորյանը։