Նշաններ, որոնք հուշում են պաղպաղակի փչացած լինելու մասին
Առողջություն
17:31 09/06/2025
Հայաստան

Նշաններ, որոնք հուշում են պաղպաղակի փչացած լինելու մասին

«Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին՝ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել»,-գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա մանրամասնում է.

«Պաղպաղակը՝ որպես սառեցված կաթնամթերք, սիրելի ուտեստ է հատկապես ամռանը։ Սակայն ինչպես շատ սննդատեսակներ, այն ունի և՛ օգուտներ, և՛ հնարավոր ռիսկեր, կախված օգտագործման քանակից, հաճախականությունից և կազմից։ Պաղպաղակի օգտակար հատկությունները

• Կալցիումի աղբյուր` այն պարունակում է կաթ, հետևաբար՝ հարուստ է կալցիումով, որն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների ամրության համար։

• Էներգիա արագ տրամադրող ուտեստ` շաքարներն ու ճարպերը պաղպաղակի մեջ տալիս են արագ էներգիա, որը կարող է օգտակար լինել երեխաների կամ շատ ակտիվ մարդկանց համար՝ հատկապես շոգին։

• Ուրախություն և սթրեսի նվազեցում. հաճելի համն ու հովացնող ազդեցությունը կարող են օգնել տրամադրության բարձրացմանը։ Սննդի հետ կապված հաճելի զգացողություններն ազդում են դոպամինի և սերոտոնինի արտադրության վրա։

• Սառեցնող ազդեցություն` ամռանը շոգ օրերին պաղպաղակը կարող է օգնել օրգանիզմի ներսում ջերմաստիճանի ժամանակավոր իջեցմանը։

Հնարավոր ռիսկեր և վնասներ.

• Բարձր շաքարի պարունակություն, շատ պաղպաղակներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը կարող է առաջացնել՝ ատամների խոցելիություն, հավելյալ քաշ, արյան գլյուկոզի կտրուկ բարձրացում (հատկապես՝ շաքարային դիաբետ ունեցողների համար)

• Սինթետիկ հավելումներ` որոշ արտադրատեսակների պաղպաղակներ ունեն բույրերի արհեստական նյութեր, գունանյութեր, սննդային հավելումներ (E-xxx), որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ վնասակար լինել երկարաժամկետ օգտագործման դեպքում։

• Ճարպերի և կալորիաների բարձր պարունակություն. հատկապես յուղալի տեսակի պաղպաղակներն ունեն շատ հագեցած ճարպեր, որոնք նպաստում են քաշի ավելացմանը, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկին

• Սառը ազդեցությունը` շատ արագ կամ մեծ քանակով պաղպաղակ ուտելը կարող է առաջացնել կոկորդի բորբոքում «սառը գլխացավ» (brain freeze), մարսողական խնդիրներ, հատկապես՝ լակտոզային անհանդուրժողականության դեպքում:

Ինչպես վայելել պաղպաղակը՝ խուսափելով վնասներից

​ Ընտրեք բնական պաղպաղակ՝ առանց արհեստական գունանյութերի և հավելումների

​ Սահմանափակ քանակ` շաբաթական 1–2 անգամ՝ փոքր չափաբաժնով

​ Կարող եք պատրաստել տնական պաղպաղակներ՝ մրգերով, յոգուրտով կամ բանանի սառեցված խյուսով

​ Ուշադիր հետևեք պաղպաղակի պահման պայմաններին, քանի որ հալված և նորից սառեցված պաղպաղակը կարող է մանրէներ պարունակել: Պաղպաղակը ճիշտ պահելը կարևոր է ոչ միայն համի և կառուցվածքի պահպանման, այլև սննդային անվտանգությանը չվնասելու համար։

Պաղպաղակի պահպանման հիմնական խորհուրդները`

• Պահել՝ -18°C կամ ավելի ցածր ջերմաստիճանում

 •Սառցախցիկը պետք է ունենա հաստատուն -18°C կամ ցածր ջերմաստիճան, որպեսզի պաղպաղակը չհալչի ու հետո նորից չսառչի։

 •Հալվելուց հետո մանրէների աճի վտանգ կա։

• Բացելիս՝ նորից փակել և անմիջապես վերադարձնել սառցախցիկ

 •Օգտագործելուց հետո՝ արագ փակել տարան և վերադարձնել սառեցման՝ րոպեների ընթացքում։

 •Որքան երկար մնա դրսում, այնքան վատանում է կառուցվածքը և բարձրանում է բակտերիալ բաղարկման ռիսկը։

• Խուսափել հալվելուց և նորից սառեցումից

 •Եթե պաղպաղակը ամբողջությամբ հալվել է՝ այլևս չի կարելի նորից սառեցնել։ Դա կարող է վտանգավոր լինել առողջության համար։

 •Նորից սառեցված պաղպաղակը դառնում է կոշտ, կուտակված սառույցով, և կորցնում է իր հաճելի կառուցվածքը։

 Օգտագործել փակ տարաներ, եթե պաղպաղակը հանել եք բուն փաթեթից, պահեք փակվող տարայի մեջ, որպեսզի չմիանան այլ հոտեր և չբաղարկվի։

Պահել սառցախցիկի խորքում, ոչ դռան հատվածում դռան հատվածում ջերմաստիճանը հաճախ տատանվում է, երբ բացվում է սառցախցիկը։ Պաղպաղակը լավ է պահել միջին կամ հետևի հատվածում, որտեղ կայուն ցածր ջերմաստիճան է։

Պաղպաղակի փչացման նշաններ՝

​. Սառույցի բյուրեղներ ամբողջ մակերեսին

​. Անսովոր հոտ կամ համ

​. Տարօրինակ կամ ոչամբողջական կառուցվածք (ջրալի/հատիկավոր)

​. Փոխված գույն

Ինչ անել թունավորման դեպքում

​•​Օգտագործեք շատ հեղուկներ՝ ջուր, աղային լուծույթներ

​•​Հանգիստ դիրք ընդունեք

​•​Խուսափեք ծանր սնունդից մի քանի ժամ

​•​Եթե նշանները ծանր են կամ երկարատև՝ դիմիր բժշկի։ Հատկապես՝ երեխաների կամ հղի կանանց դեպքում անհապաղ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նշաններ, որոնք հուշում են պաղպաղակի փչացած լինելու մասին