Apple-ի բոլոր հավելվածները, նույնիսկ տեսազանգերը, ամբողջական կթարգմանվեն ցանկացած լեզվից
Հասարակություն
10:18 10/06/2025
Աշխարհ

Apple-ի բոլոր հավելվածները, նույնիսկ տեսազանգերը, ամբողջական կթարգմանվեն ցանկացած լեզվից

Apple-ը ներկայացրել է բոլոր հավելվածներում ցանկացած լեզվից ամբողջական թարգմանության ծրագրի ներդրման մասին։

Այդ մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունում ասվում է, որ թարգմանությունը կաշխատի ոչ միայն հաղորդագրություններ գրելու դեպքում, այլև տեսազանգերի ժամանակ, նույնիսկ եթե դիմացինը iPhone չի օգտագործում։

«Apple Intelligence-ի այս գործառույթները փորձարկման համար հասանելի են այսօրվանից սկսած և ամբողջական կգործարկվեն աշնանն այն օգտվողների համար, որոնց սարքերը կարգաբերված են լեզվի աջակցման բաղադրիչով»,-RBC-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարների խմբագրիչում էլ հնարավոր է փոխել պատկերի խորությունը և նույնիսկ ծավալը, հիմնական էկրանին վերաձևավորվել են ստանդարտ հավելվածների գրեթե բոլոր պատկերակները։ Բաց և մութ ռեժիմներից բացի, կլինի նաև թափանցիկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Apple-ի բոլոր հավելվածները, նույնիսկ տեսազանգերը, ամբողջական կթարգմանվեն ցանկացած լեզվից