Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դե կներեք էլի,... «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսների բառապաշարը կարդալուց հետո ընդհանրապես ինձ թույլ չեմ տա այդ լսարան մտնել. Կյուրեղյան
«Համաձայն «Կրթվելը նորաձև» է հասարակական շարժման ռազմավարության՝ շարժումը չի ձևավորվում պետական գրացման ենթակա կազմակերպությունը», այդուհանդերձ շարժումը լրացնում է կրթության ոլորտում Հայաստանի կառավարության անունից իրականացավող պետական քաղաքականությունը»,- ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում շարժման ռազմավարությունից մեջբերում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա խոսքով, այսինքն ստացվում է, որ պետական գրանցում չենթադրող որևէ կազմակերպություն ինքն իր ռազավարության ձևակերպմամբ իրեն վերապահում է լրացնել կրթության ոլորտում պետական քաղաքականությունը։
«Այսինքն, տեղից վեր կացողը կարող է նման ձևակերպում տալ ու գա, լրացնի պետական քաղաքականությունը կրթության ոլորտո՞ւմ։ Սրան, որպես նախարար, ինչպե՞ս եք նայում»,- Կյուրեղյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Անդրեասյանն ասաց, որ հնչած հարցն իրեն շատ հասկանալի չէ։
«Եթե դուք հանրային հարթակների ձևավորմանը, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, պրոբլեմ եք տեսնում, այդ պրոբլեմը երբեք չեմ տեսել, չեմ տեսնի։ Ինչո՞ւ պետք է դրա հանդեպ այլ վերաբերմունք ունենալ։ Այդ խոսակցությունը կարևոր է, ինչքան շատ մարդիկ խոսեն, հասկանա իրենց պրոբլեմները, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենանք լուծելու այդ պրոբլեմները»,- ասաց նախարարը։
Կյուրեղյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է իմ գրանցվելուն... Դե կներեք էլի, այն բանախոսները, որոնք այդ շարժումն իրականացնում են, այդ բանախոսների ֆեյսբուքյան բառապաշարը տեսնելուց, կարդալուց հետո ընդհանրապես ինձ թույլ չեմ տա այդ լսարան մտնել»։
«Ձեր իրավունքն է։ Եթե ձեր հարցը լիցենզավորման մասին է, նման գործընթացների լիցենզավորման կարիք չկա, օրենսդրության հետ կապված որևէ խնդիր չկա, ոչ ֆորմալ կրթական գործընթացն իրականցվում է այնպես, այնպես ինչպես որ պետք է իրականացվի»,- ասաց Անդրեասյանը։