«Հրապարակ». Քննչական կոմիտեի պաշտոնյան դատի է տվել սեփական եղբորը «Լեքսուս» մեքենայի համար
Օրվա մամուլ
08:33 10/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Քննչական կոմիտեի պաշտոնյան դատի է տվել սեփական եղբորը «Լեքսուս» մեքենայի համար

«Հրապարակ» թերթը գրում է. \«Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»: Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը. դատավոր՝ Լիանա Ներսիսյան:

Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ: Վերջինիս հայրը, որը Սևանի շուկայի տնօրենն էր և հայտնի նիկոլական, Անուշ Գասպարյանի հարազատ քեռին է: Նա երկար տարիներ աշխատել է Քննչական կոմիտեում` դեռևս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից: Նրա մոխրագույն մետալիկ «Լեքսուսի» պատմությունը Կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում: Պատմում են, որ այդ «Լեքսուսն» Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց, և այն թանկ է տիկնոջ համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Քննչական կոմիտեի պաշտոնյան դատի է տվել սեփական եղբորը «Լեքսուս» մեքենայի համար