Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պատգամավորն ողջունում է Փաշինյանի նախաձեռնությունը, բայց չի պատկերացնում, թե ինչ մեթոդով են «Կաթողիկոսին հանելու վեհարանից»
ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ ստեղծել Համակարգող խումբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, սակայն չի պատկերացնում, թե «ինչ մեթոդով են Կաթողիկոսին հանելու վեհարանից»․
«Ճիշտն ասած, այս պահին չեմ պատկերացնում, բայց ընթացքը ցույց կտա։
Ես պատկերացնում եմ, որ Հայաստանում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, որոնք ինքն իր առջև դրել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի, պետք է լինի հավատացյալ։
Վարչապետի գրառման մեջ կար նաև՝ մարդը պետք է լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա։
Հարցին՝ հնարավո՞ր է Կաթողիկոսին Վեհարանից հանեն ուժով, Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, վահարանում աղոթում են, ուժ չեն կիրառում։ Հորդորում եմ ցանկացած հավատացյալի, ովքեր կմասնակցեն այդ պրոցեսին, եկեղեցու ներսում որևէ գործողություն չանեն, բացի աղոթք անելուց»։
Նա նշեց, որ ինքն ի պաշտոնե չի մասնակցելու այդ համակարգող խորհրդի ընտրությանը։